• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի մասնակցությունը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) կողմից կազմակերպված Գործարարության գերազանցության ազգային ամենամյա մրցանակաբաշխությանը

18 հունվարի, 2025
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի մասնակցությունը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) կողմից կազմակերպված Գործարարության գերազանցության ազգային ամենամյա մրցանակաբաշխությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) կողմից կազմակերպված Գործարարության գերազանցության ազգային ամենամյա մրցանակաբաշխությանը։

Միջոցառմանը, որին ներկա էին Նյու Դելիում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածների, փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ներկակացուցիչներ տեղի են ունեցել պարգևատրումներ, ներկայացվել են ներդրումային և գործարարության հնարավորություններ։

Լրագրողների հետ կայացած ճեպազրույցին դեսպան Վ. Աֆյանն, անդրադառնալով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և «Ակադեմիական քաղաք» ծրագրին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության արագ զարգացող, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ճյուղերին, հնդկական ընկերություններին կոչ է արել ակտիվ ներգրավվածություն ունենալ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի հետ՝ կարևորելով երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ներուժի արդյունավետ իրագործման համար գործարար հանդիպումների և համաժողովների պարբերաբար անցկացումը։

Միջոցառմանը կայացել է նաև «The Business Tycoons» ամսագրի վերջին թողարկման շնորհանդեսը, որում վերոնշյալին համահունչ տեղ է գտել նաև ՀՀ դեսպանի ողջույնի խոսքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: